«Մենք միացել ենք ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, որպեսզի խթանենք վերջինիս սկզբունքների տարածումն ու զարգացումը։ Այդ սկզբունքների նպատակը, առաջին հերթին, հավասարության սահմանումն է՝ սկսած աշխատանքային բարվոք պայմաններից մինչև առողջության, անվտանգության, բարեկեցության, կրթության ու մասնագիտական զարգացման հավասար հնարավորությունների ստեղծում։ Պետք է ընդգծել, որ այս ծրագրին անդամակցելով՝ մենք ոչ թե նոր պարտավորություն ենք ստանձնում, այլ վերահաստատում ենք և ընդգծում մեր կողմից վաղուց որդեգրված քաղաքականությունը. կանայք չափազանց կարևոր դեր են խաղում բոլոր բնագավառներում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգմանգծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Կանանց հզորացման սկզբունքները. հավասարություն աշխատավայրում» թեմայով։
Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է, որտեղ աշխատում է իգական սեռի շուրջ 1100 ներկայացուցիչ, ինչը կազմում է բանկի ընդհանուր աշխատակիցների շուրջ 65%-ը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
https://www.youtube.com/watch?v=dBNeDg6JLgM
ABNews
Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Լուրեր | 2023/03/03 03:37

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/14 13:50
Հայաստանը դարձել է վարձակալության ամենաթանկ և դեֆիցիտային շուկան տարածաշրջանում․ Euronews
Euronews-ի հաղորդմամբ՝ ռուսաստանցիների և զորահավաքից խուսափող հայերի ներհոսքի պատճառով Հայաստանում ձևավորվել է բնակարանների վարձակալության ամենաթանկ և դեֆիցիտային շուկան։ Վրաստանում և Հայաստանում ամռանը վարձակալության գների տարեկան աճը կազմել է 20–30%։Ինչու է դա կարևոր. Բարձր պահանջարկը, կադաստրում վարձակալության պայմանագրերի պարտադիր գրանցումն ու 10% հարկի ներառումը, ինչպես նաև անշարժ գույքի գներ...

Լուրեր | 2026/10/14 12:50
Գազաբալոնների տեղադրումը պետք է իրականացվի բացառապես լիցենզավորված ընկերությունների կողմից. զգուշացում վարորդներին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ) հորդորում է վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին սեղմված բնական կամ հեղուկացված գազով աշխատող գազաբալոնային սարքավորումների տեղադրումն իրականացնել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսվարողների մոտ:Ինչու է դա կարևոր. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 26.1-ին հոդվածի համաձայն՝ գազաբալոնների տեղա...

Լուրեր | 2026/10/14 12:23
Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող 41 հողատարածք
Հայաստանի Հանրապետության դատախազությունը, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, դատախազական ներգործության և պետական շահերի պաշտպանության շրջանակում ներկայացված՝ դատարանի կողմից բավարարված հայցերի արդյունքում, Հայաստանի Հանրապետության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձրել 613,739,000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 41 հողատարածք։Մասնավորապես՝1. «Սևան»...

Լուրեր | 2026/10/14 12:22
Մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿ
ՊԵԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,հիգիենայի միջոցներ,հեծանիվ,ծխախոտի փոխարինիչներ,կենցաղային ապրանքներ,լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ...