ABNews

Ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր. ՀԿԱԾ-ում քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ

Լուրեր | 2023/05/11 06:03

Ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր. ՀԿԱԾ-ում քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր։ Ծրագիրը հնարավորություն կտա քաղաքացուն կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։ Ներդրված ծրագրի շնորհիվ բարձրացվել է նաև քաղաքացիների սպասարկման արդյունավետությունը։ Նախկինում պարտապան քաղաքացին իր նկատմամբ հարուցված կատարողական մի քանի վարույթով վճարումները պետք է կատարեր առանձին-առանձին, ինչը բավականին ժամանակատար էր թե’ իր, թե’ սպասարկող աշխատակցի համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը