ABNews

Մաքսային արտոնություն՝ ուղևորափոխադրում իրականացնողներին

Լուրեր | 2024/09/05 07:49

Մաքսային արտոնություն՝ ուղևորափոխադրում իրականացնողներին
Սեպտեմբերի 5-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ազատել մաքսատուրքից միկրոավտոբուսների ներմուծումը՝ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով, տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա, և տարբեր արտոնություններ արդեն իսկ սահմանված են այդ ոլորտի համար: Սակայն միկրոավտոբուսների ներմուծումը մինչ այժմ բացառություն էր և չէր ազատվում մաքսատուրքից: Այս փոփոխության նպատակն է խթանել ներդրողների հետաքրքրությունը այս ոլորտի զարգացման նկատմամբ: «Նման խնդիրների մասին մարզերում հաճախ են բարձրաձայնում: Մեր խնդիրն է, որ մարզի ներսում համայնքների միջև և մարզերի ու մայրաքաղաքի միջև լինի նորմալ տրանսպորտային հաղորդակցություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մրցույթներին կամ չեն մասնակցում, կամ մենաշնորհացման որոշակի վտանգներ են տեսնում: Հիմա ցանկանում ենք այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»,- հավելել է նա։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը