Ի ՞նչ է սպասվում 14.11.2023-ին
???? ԱԺ քառօրյայի մեկնարկ
Նոյեմբերի 14-ին ժամը 10-ին կկայանա ԱԺ քառօրյա նիստը:
???? Օրենքի նախագծի քննարկում
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ 414 սրահում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանըկներկայացնի իր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որըհնարավորություն է տալու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորականծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանվածքրեական պատասխանատվությունից:
???? Հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվածմշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներինպարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալեզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
???? Buissup Conference 2023
Նոյեմբերի 14-ին ժամը 15։30-ից - 20։30-ը Congress Hotel-ում տեղի կունենա Buissup Conference-ը։ Այն անցկացվում է նոյեմբերի 13-19-ին կազմակերպվող «Ձեռներեցությանհամաշխարհային շաբաթվա շրջանակում։
???? Գիտխորհրդի նիստ
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11-ին, ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայիգիտատեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի կունենա ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնիգիտխորհրդի նիստ՝ նվիրված ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնի Օրգանական քիմիայի ինստիտուտիԲնական չհագեցած միացությունների լաբորատորիայի հիմնադրման 55-ամյակին:
???? Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14-ին, ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում «Ֆրանկոֆոն թատերականհանդիպումների» շրջանակում քվեբեկցի թատերագիրների և նախագծի գործընկերներիմասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս:
???? Գևորգ Գրիգորյանի արվեստանոց, թանգարանի վերաբացումը
Նոյեմբերի 14-ին, ժամը 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենաԳևորգ Գրիգորյանի արվեստանոց, թանգարանի վերաբացումը և «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան․ Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացումը։

