ABNews

ՀԷՑ-ը պարտատոմսեր է թողարկել

Լուրեր | 2023/12/19 05:41

ՀԷՑ-ը պարտատոմսեր է թողարկել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում։ Պարտատոմսերի ընդհանուր ծավալը 32 մլրդ դրամ է, տոկոսադրույքը՝ 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի։ Պարտատոմսերի թողարկման նպատակը ՀԷՑ վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին եւ էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է, իսկ հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամները։ Միեւնույն ժամանակ, դրանց ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է նաեւ ֆիզիկական անձանց համար եւ իրականացվում է MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով։   https://youtu.be/9wV8jLRMOqY?si=pQ_99onF2c3BHLRB  

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը