ABNews

Երևանի քաղաքապետարանում խուզարկությունից հետո 5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` պաշտոնյա

Լուրեր | 2024/03/15 03:49

Երևանի քաղաքապետարանում խուզարկությունից հետո 5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` պաշտոնյա
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կա ևս 4 ձերբակալված։ Այդ մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանըտեղեկացնում է Sputnik Արմենիան։ «5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,–հայտնել է Օհանջանյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը