ABNews

Ucom-ը պարզաբանում է

Լուրեր | 2024/04/02 05:45

Ucom-ը պարզաբանում է
Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության կողմից բաժանորդներին տրամադրվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները շարունակել են հեռարձակվել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի արգելքից հետո, քանի որ Ucom  ընկերությունը տվյալ հեռուստաալիքի վերահեռարձակումը իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։ Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն, մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին, որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն  այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը