Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև ապրիլի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։ Թռիչքներ չեն ընդունում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։Ըստ գործակալության ՝ երկրի մնացած օդանավակայաններն աշխատում են բնականոն։Թռիչքների սահմանափակման ռեժիմը մտցվել է փետրվարի 24-ին՝ ռուսական ռազմական գործողության մեկնարկի օրը։ Թռիչքի գոտին ճանաչվել է ոչ անվտանգ քաղաքացիական ինքնաթիռների և ուղևորների համար։ Այդ ժամանակվանից սահմանափակումները երկարացվել են, վերջինը՝ մարտի 18-ից մինչև մարտի 26-ը։
ԱՄՆ-ն, Կանադան, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ փակել են օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը հայելային միջոցներ է սահմանել 36 պետությունների համար։ Ռուսական խոշոր ընկերությունները հրաժարվել են միջազգային չվերթներից։
ABNews
Ռուսաստանը թռիչքների սահմանափակումը երկրի հարավում երկարացրել է մինչև ապրիլ
Լուրեր | 2022/03/24 04:28

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև ապրիլի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։ Թռիչքներ չեն ընդունում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։Ըստ գործակալության ՝ երկրի մնացած օդանավակայաններն աշխատում են բնականոն։Թռիչքների սահմանափակման ռեժիմը մտցվել է փետրվարի 24-ին՝ ռուսական ռազմական գործողության մեկնարկի օրը։ Թռիչքի գոտին ճանաչվել է ոչ անվտանգ քաղաքացիական ինքնաթիռների և ուղևորների համար։ Այդ ժամանակվանից սահմանափակումները երկարացվել են, վերջինը՝ մարտի 18-ից մինչև մարտի 26-ը։
ԱՄՆ-ն, Կանադան, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ փակել են օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը հայելային միջոցներ է սահմանել 36 պետությունների համար։ Ռուսական խոշոր ընկերությունները հրաժարվել են միջազգային չվերթներից։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/22 21:12
ԱՄՆ-ը 5 մլն դոլար կվճարի Լիբերիային՝ արտաքսված միգրանտներին ընդունելու համար
ԱՄՆ-ը 5 մլն դոլար կվճարի Լիբերիային՝ արտաքսված միգրանտներին ընդունելու համաձայնագրի շրջանակներում։ The New York Times-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի փաստաթղթերը, գրում է, որ վճարումը հաստատվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Լիբերիան խոստացել էր դիտարկել այլ երկրներից միգրանտների ընդունման հնարավորությունը

Լուրեր | 2026/08/22 21:09
Apple-ը կրճատում է ավելի քան 200 աշխատատեղ՝ Siri-ի և Vision Pro-ի թիմերից
Ամերիկյան Apple կորպորացիան ավելի քան 200 աշխատատեղ կկրճատի ձայնային օգնական Siri-ի, արհեստական բանականության (ԱԲ) և Vision Pro խառը իրականության սաղավարտի ստորաբաժանումներում։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կրճատումները հավասարապես կբաշխվեն Vision Pro-ի և ծրագրային ապահովման թիմերի միջև

Լուրեր | 2026/08/22 20:58
Կանադան սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար կսահմանի պատասխան մաքսատուրքեր
Կանադան սեպտեմբերի 8-ից կսահմանի ամերիկյան ապրանքների պատասխան մաքսատուրքեր, հայտնել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։ Որոշումն ընդունվել է Օտտավայի և Վաշինգտոնի միջև վերջին բանակցությունների ձախողումից հետո, հաղորդել է Associated Press-ը։

Լուրեր | 2026/08/22 15:12
ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային և իրավական կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում անցած Կոմիտեի աշխատակիցների հետ

