ABNews

288.8 մլն դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար

Լուրեր | 2025/09/09 07:46

288.8 մլն դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել է գերիշխող դիրքի չարաշահման։

Ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է` դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը,

2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը ՀԴՄ սպասարկման ծառայություններ ձեռք բերած տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը վերադարձնել կամ հաշվանցել վերջիններիս՝ հիմք ընդունելով որոշմամբ նախատեսված բանաձևը. հայտնում են ՄՊՀ-ից։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը