ABNews

2024 թվականին շատ երկրներում գների նվազում կլինի․ ԱՄՆ ֆիննախ

Լուրեր | 2024/02/27 04:56

2024 թվականին շատ երկրներում գների նվազում կլինի․ ԱՄՆ ֆիննախ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ 2024 թվականին գները կնվազեն աշխարհի երկրների 80%-ում։ Այս մասին հայտարարել է ամերիկյան գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը։ «Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ կանխատեսողներ կանխատեսել էին համաշխարհային տնտեսության համատարած դանդաղում 2023 թվականին, ինչը տեղի չունեցավ։ Փոխարենը, աճը կազմել է 3,1%, գերազանցելով սպասելիքները, իսկ գնաճը նվազել է, ընդ որում գների անկումը ակնկալվում է այս տարի մոտ 80% երկրներում», - Reuters-ին հայտնել է Ջանեթ Յելենը: Դեռևս 2023 թվականի հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ասել էր, որ համաշխարհային տնտեսական աճը կսկսի արագանալ 2024 թվականին։ ԱՄՀ-ն նաև կանխատեսել է համաշխարհային ՀՆԱ-ի աճ այս տարի 3,1%-ով, իսկ 2025-ին՝ 3,2%-ով։ «Հրապարակ օրաթերթ»

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը