ABNews

Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 23-ի դրությամբ

Լուրեր | 2024/12/23 08:08

Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 23-ի դրությամբ
1. Շուկայի տենդենցներ  Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones` + 1,18% (42840,26) • S&P 500`+1,09% (5930,85) • S&P 500 ֆյուչերս` + 0,51% • Nikkei 225` + 1,34% (39241) • KOSPI` +1,60% (2442,71) • Shanghai Composite` -0,55% (3349,66) Ապրանքային շուկաներ • Ոսկի`$2628,6 /ունցիա • Brent նավթ`$73,2 / բարել • WTI նավթ՝ մոտ $69,7/բարել 2. Մակրոտնտեսություն ՌԴ Կենտրոնական բանկը պահպանել է հիմնադրույքը 21% տարեկան մակարդակում։ Ճապոնիայում սպառողական գները 2024 թվականի նոյեմբերին աճել են 2,9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մինչդեռ հոկտեմբերին աճը կազմել էր 2,3%։ Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքի ծավալը նոյեմբերին ավելացել է 0,2%-ով նախորդ ամսվա համեմատ՝ չհասնելով սպասված 0,5%-ի։ 3. Nike Inc. ԱՄՆ սպորտային ապրանքների արտադրողը իր 2-րդ ֆինանսական եռամսյակում նվազեցրել է զուտ շահույթը 27%-ով՝ մինչև $1,16 միլիարդ, իսկ եկամուտը՝ 8%-ով՝ հասնելով $12,4 միլիարդի։ Չնայած այդ ցուցանիշները, 2ն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։ Ընդհանուր մարժան նվազել է 1 տոկոսային կետով՝ կազմելով 43,6%, ինչը պայմանավորված է ակտիվ զեղչային վաճառքներով։ Nike-ը 2-րդ եռամսյակում իր բաժնետերերին վերադարձրել է ընդհանուր առմամբ $1,6 միլիարդ՝ 557 միլիոնը՝ շահաբաժինների տեսքով, և մոտ 1,1 միլիարդը՝ բաժնետոմսերի հետգնման միջոցով։ 4. Boeing-ը կնքել է պայմանագիր 100 ինքնաթիռի մատակարարման վերաբերյալ թուրքական Pegasus Airlines ավիափոխադրող ընկերությանը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 36 միլիարդ դոլար։ Ըստ համաձայնագրի, Boeing-ը 737 Max 10 մոդելի ինքնաթիռների առաքումները, որոնք դեռևս չեն հավաստագրվել, կսկսի 2028 թվականին։ Կողմերը նաև կնքել են լրացուցիչ 100 ինքնաթիռի մատակարարման պայմանագիր՝ ապագա առաքումների համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը