Ռուսաստանը մտադիր է փորձարկել և գնահատել արտերկրից մատակարարվող գինիների արտադրության տեխնոլոգիան։ «Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ է վարում այլ երկրների հետ, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գյուղատնտեսության նախարարությանը։«Այժմ այս որոշումը կյանքի կոչելու համար «Ռոսսելխոզնադզոր»-ն աշխատում է շահագրգիռ երկրների գինեգործության ոլորտը համակարգողների միջև փոխըմբռնման հուշագրեր կնքելու ուղղությամբ», – թերթին հայտնել են գերատեսչությունում: Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնությունում խաղողագործության և գինեգործության մասին» օրենքի համաձայն՝ Ռուսաստանի իշխանություններն իրավունք ունեն վերահսկել ներմուծվող ապրանքի արտադրության տեխնոլոգիան։ «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները նախատեսում են աուդիտներ անցկացնել ըմպելիքների արտադրության տեխնոլոգիան գնահատելու համար: «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ արտադրության գնահատումն անհրաժեշտ է ներմուծվող գինու արտադրության տեխնոլոգիայի համապատասխանությունը վերահսկելու համար։ Նշվում է, որ ամենաակտիվ բանակցություններն ընթանում են Հայաստանի, Մոլդովայի և Սերբիայի հետ։ Ծառայությունը չի հստակեցրել, թե արտադրության որ փուլերն են գնահատվելու գործնականում։ Մինչ օրս Ռոսսելխոզնադզորը հուշագրի նախագիծ է ուղարկել 21 երկրի, որտեղ արտադրվում է Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող խմիչքի 90%-ը։
ABNews
Ռուսաստանը կսկսի ստուգել ներմուծվող գինիների արտադրությունը
Լուրեր | 2023/11/23 05:31

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/06/29 20:20
Հունիսի 29-ի կարևոր լուրերը
1. Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Անկարայի կոշտ արձագանքըԻսրայելի կառավարությունը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը, ինչն առաջացրել է Թուրքիայի կտրուկ դիմադրությունը։Թուրքիայի դիրքորոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն այս որոշումը որակել է բացառապես քաղաքական՝ այն ուղղակիորեն կապելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի և Իսրայելի ղեկավարության դեմ ընթացող միջազգային իրավական գո...

Լուրեր | 2026/06/29 19:19
Հունիսի 29-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Lion Finance Group-ի կազմակերպած «Investor Day» հարթակին։ Նախարարը մանրամասն ներկայացրել է երկրի հարկաբյուջետային քաղաքականությունը՝ շեշտելով մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու երկարաժամկետ տնտեսական աճին ուղղված բարեփո...

Լուրեր | 2026/06/29 18:32
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 5 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունիսի 22-28-ը։Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.75մ (28.06.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 5 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 53 սմ-ով։Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում կազ...

Լուրեր | 2026/06/29 17:58
2026-ի առաջին 5 ամիսներին արտահանումը նվազել է, ներմուծումն՝ աճել
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ ցուցաբերելով գրեթե ստատիկ պատկեր։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 7,864.7 մլն ԱՄՆ դոլար։ Այս ցուցանիշը 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 0.1%-ով։Արտահանման և ներմուծմա...
