- Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար նվազում է: Սակայն, օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի տեմպի արագացում, ինչը կարող է մի կողմից պայմանավորված լինել տուրիզմի աճի հետևանքով ծառայությունների և առևտրի աճով, կամ կարող է լինել միանգամյա գործոնների հետևանք: Այդ մասին հնարավոր կլինի առավել հստակ դատողություն անել հաջորդ ամիս՝ սոցիալ-տնտեսական վիճակագրության հրապարակումից հետո:
- Արդյունաբերության ոլորտի զարգացումները առավել մտահոգիչ են դառնում: Արդյունաբերության ոլորտում արդեն 3 ամիս շարունակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս նախորդ՝ հունիս և հուլիս ամիսների ցուցանիշները, անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Այդ իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով:
- Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո, հունիս-օգոստոս ամիսներին գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Իրավիճակին արձագանքելով՝ ՀՀ ԿԲ-ն արդեն ընդհանուր առմամբ 1.0 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պետք է նպաստի տնտեսությունում ամբողջական պահանջարկի խթանմանը և գնաճի՝ դեպի թիրախին վերադարձին:
- Արտահանման աճի տեմպը զգալիորեն դանդաղել է վերջին ամիսներին, ինչը կարող է պայմանավորված լինել ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմամբ: 2023թ. օգոստոսին արտահանման աճը կազմել է 6.1%, ինչն էականորեն ցածր է հուլիսի աճից: Հունվար-օգոստոս ամիսների աճի տեմպը նույնպես դանդաղել է՝ կազմելով 51.8% և հունվար-հուլիսի աճից ցածր լինելով 10.9 տոկոսային կետով: Կարևոր է նշել նաև, որ աճի տեմպի դանդաղման գործում էական դեր ունի նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման աճի տեմպի դանդաղումը (հունվար-հունիսի 17.7%-ից հունվար- հուլիսին դարձել է 13.0%), որի նպաստումը նվազել է 1.0 տոկոսային կետ:
- Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից: Պետական բյուջեի պակասուրդը էապես շեղված է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, պլանավորված պակասուրդի փոխարեն արձանագրվում է էական բարձր հավելուրդ, ինչը պայմանավորված է նաև բյուջեի ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին իրականացվել է 189.3 մլրդ դրամ ծավալով կապիտալ ծախսեր, մինչդեռ բյուջեով հունվար-հունիսի պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի՝ տնտեսության ներուժի և երկարաժամկետ աճի տեսանկյունից կարևորության մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանց կատարողականի խնդիրը շարունակում է արդիական մնալ:
ABNews
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ
Լուրեր | 2023/10/04 05:30

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/16 11:05
Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթով
Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես եմ գալիս ելույթով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Լուրեր | 2026/10/16 11:02
Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է
ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է տեխնիկական խնդիրների պատճառով։«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված հնարավոր անհարմարությունների համար։Այս պահին քայլեր են ձեռնարկվում համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ»,- նշում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Լուրեր | 2026/10/16 11:00
Անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ․ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Նա ընդգծել է, որ տարածքների հնարավոր փոխանակման դեպքում անհրաժեշտ կլինի անցկացնել համաժողովրդական քվեարկություն (հանրաքվե)։Ինչու է դա կարևոր. Անկլավների խնդիրը սահմանազատման գործընթացի ամենազգայուն թեմ...

Լուրեր | 2026/10/15 20:20
Հոկտեմբերի 15-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու ԳուտերեշինՀայաստանում անցկացվող COP17 համաժողովի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:Խաղաղության օրակարգ. Վարչապետն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման անհրաժեշտությունը:ՄԱԿ-ի գնահատականը. Անտոնիու...

