????Ի ՞նչ է սպասվում 11.09.2023-ին
????ԱԺ աշնանային նստաշրջան
Սեպտեմբերի 11-ին ժամը 10-ին տեղի կունենա ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստը:
????Գործակարգավարական խորհրդակցություն
Քաղաքապետարանում սեպտեմբերի 11-ին ժամը 09։30-ին տեղի կունենագործակարգավարական խորհրդակցություն:
????Պարսից լեզվին և իրանական մշակույթին նվիրված դասախոսություն
Քեմբրիջի համալսարանի դոցենտ Մահբոդ Ղաֆֆարին սեպտեմբերի 11-ին և 13-ին, ժամը 14-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կխոսի պարսից լեզվի և իրանական մշակույթի մասին։Մուտքն ազատ է։
????Գործակցության հուշագիր
Հայաստանի և Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիաները սեպտեմբերի 11-ին՝ժամը 10։30-ին կստորագրեն գործակցության հուշագիր։
????«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոն
«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում էաշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիիմենահամերգով։ Որը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Արամ Խաչատրյանհամերգասրահում:
????Դասական երաժշտության երեկո
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19-ինհրավիրում է դասական երաժշտության երեկոյի։ «Երեք սոնատ, երեք դարաշրջան» խորագրով երեկոն տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2)։Մուտքն ազատ է։
????Ֆուտբոլային հանդիպում
Սեպտեմբերի 11-ին ժամը 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան – Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումը։

