Տեքստային նկարագրությունն ստանալուց հետո WhatsApp-ն արհեստական բանականության միջոցով կստեղծի սթիքերների հավաքածու, որից հետո օգտատերը կկարողանա ընտրել ցանկալի սթիքերը այն զրուցակցին ուղարկելու համար։
Օգտատերերը կկարողանան արձագանքել նորաստեղծ սթիքերներին: Օրինակ, եթե օգտատերը կարծում է, որ հավելվածն իր ուզած սթիքերը չի ստեղծել, ապա կարող է այդ մասին հայտնել մշակողներին։
Ուշագրավ է, որ սթիքերներն ստացողները կտեղեկացվեն, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
Տեքստային նկարագրությունների հիման վրա արհեստական բանականության միջոցով սթիքեր ստեղծելու ֆունկցիան ներկայումս հասանելի է միայն բետա փորձարկողների շատ սահմանափակ խմբի: Թե երբ այս նորարարությունը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին, դեռևս տեղեկություն չկա։
WhatsApp-ում վերջերս մի քանի նոր գործառույթներ են ներդրվել։ Մասնավորապես, այսուհետ WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա, հավելվածի Android տարբերակում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու հնարավորություն է հայտնվել։ Նաև WhatsApp-ում արդեն հնարավոր է տեսազանգերի ժամանակ էկրանը կիսել զրուցակիցների հետ։ABNews
WhatsApp-ում հնարավոր կլինի ստեղծել սթիքերներ՝ արհեստական բանականության օգնությամբ
Լուրեր | 2023/08/16 04:45

Տեքստային նկարագրությունն ստանալուց հետո WhatsApp-ն արհեստական բանականության միջոցով կստեղծի սթիքերների հավաքածու, որից հետո օգտատերը կկարողանա ընտրել ցանկալի սթիքերը այն զրուցակցին ուղարկելու համար։
Օգտատերերը կկարողանան արձագանքել նորաստեղծ սթիքերներին: Օրինակ, եթե օգտատերը կարծում է, որ հավելվածն իր ուզած սթիքերը չի ստեղծել, ապա կարող է այդ մասին հայտնել մշակողներին։
Ուշագրավ է, որ սթիքերներն ստացողները կտեղեկացվեն, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
Տեքստային նկարագրությունների հիման վրա արհեստական բանականության միջոցով սթիքեր ստեղծելու ֆունկցիան ներկայումս հասանելի է միայն բետա փորձարկողների շատ սահմանափակ խմբի: Թե երբ այս նորարարությունը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին, դեռևս տեղեկություն չկա։
WhatsApp-ում վերջերս մի քանի նոր գործառույթներ են ներդրվել։ Մասնավորապես, այսուհետ WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա, հավելվածի Android տարբերակում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու հնարավորություն է հայտնվել։ Նաև WhatsApp-ում արդեն հնարավոր է տեսազանգերի ժամանակ էկրանը կիսել զրուցակիցների հետ։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/12 14:04
Տնտեսագիտության 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին
Տնտեսագիտության 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին : Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից:«Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան որոշել է Ալֆրեդ Նոբելի հիշատակի Շվեդիայի պետական բանկի 2026 թվականի տնտեսագիտության ոլորտում մրցանակը շնորհել Ռոբերտ Է. Հոլին և Մայքլ Վուդֆորդին «մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի համար»»,- գրված է հաղորդագ...

Լուրեր | 2026/10/12 13:54
ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին՝ Իսպանիայի ազգային տոնի առիթով։Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը։Գոհունակությամբ եմ...

Լուրեր | 2026/10/12 13:52
Հունվարից կուտակային կենսաթոշակային ֆոնդից քաղաքացիներին գումարի վերադարձ չի լինի
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե հունվարից սկսած կուտակային կենսաթոշակային ֆոնդերից քաղաքացիներին որևէ գումար է վերադարձվելու: Այս մասին հայտնել է նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը:Ինչու է դա կարևոր. Հայտարարությունը նպատակ ունի կանխել քաղաքացիների ապատեղեկատվությունը կենսաթոշակային կուտակումների տնօրինման վերաբերյալ և հիշեցնել գործող իրավակ...

Լուրեր | 2026/10/12 13:45
ԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 12-ին հրավիրված արտահերթ նիստին քննարկվեցին և քվեարկության դրվեցին երկու համաձայնագրեր վավերացնելու նախագծեր:Առաջինը «ՀՀ կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 12-րդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կող...

