ABNews

TikTok-ն այժմ տեքստային հրապարակումների հնարավորություն ունի

Լուրեր | 2023/07/27 05:16

TikTok-ն այժմ տեքստային հրապարակումների հնարավորություն ունի
Ֆոտո և վիդեո բովանդակության հետ մեկտեղ TikTok-ի օգտատերերն այժմ ունեն տեքստային գրառումներ տեղադրելու հնարավորություն,- գրում է fintech.am-ը: Տեքստ մուտքագրելուց հետո հրապարակմանը կարող եք ավելացնել ֆոն, ձայներ և պիտակներ, ինչպես նաև թույլատրել որ մեկնաբանություններ լինեն: Դուք կարող եք գրառումը պահել որպես սևագիր և ավելի ուշ վերադառնալ խմբագրմանը: TikTok-ն ասում է, որ տեքստային գրառումները կարող են լինել նույնքան դինամիկ և ինտերակտիվ, որքան ավանդական տեսողական գրառումները: Տեքստային հաղորդագրության առավելագույն չափը, 1000 նիշ է, գրում է The Verge-ը։ Մշակողները կարծում են, որ նոր ձևաչափը օգտատերերին ավելի շատ հնարավորություն կտա ինքնադրսևորվելու համար։ Այսպիսով, նրանց համար ավելի հեշտ կլինի, օրինակ, կիսվել բանաստեղծություններով, բաղադրատոմսերով և այլն:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը