Սեպտեմբերի 1-ից ՀՀ տաքսի ծառայությունների ոլորտում ուժի մեջ է մտել մի շարք նոր կանոնակարգեր, որոնք ազդում են թե՛ տաքսի վարորդների, թե՛ ուղևորների վրա։
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այս կարգավորումների նպատակն է կարգավորել և արդյունավետ դարձնել ոլորտը՝ ապահովելով հարկային պարտավորությունների ճիշտ կատարումը։
Ի՞նչ են ենթադրում նոր կարգավորումները
Նոր կանոնակարգերով նախատեսվում է, որ տաքսի ծառայություններ մատուցող բոլոր վարորդները պարտադիր պետք է միանան ՊԵԿ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) համակարգին և յուրաքանչյուր ուղևորափոխադրման դեպքում տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: Սա վերաբերում է թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ գործարքներին։ Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների, մինչև սեպտեմբերի 30-ը արդեն 40789 վարորդ էր գրանցվել էլեկտրոնային հարթակում, և գեներացվել էր ավելի քան 6.6 միլիոն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն, ինչը կազմում է շուրջ 8 միլիարդ դրամի չափով գործարքներ։ Անհատ վարորդների կողմից՝ այս ընթացքում, գեներացվել է 1463 կտրոն, մոտ 26.2 միլիոն դրամի գործարքների համար։Տուգանքներ և խախտումներ
Շատերն, իհարկե, կհարցնեն՝ ի՞նչ է լինում, եթե վարորդը ՀԴՄ կտրոն չի տրամադրում։ ՊԵԿ-ից հայտնում են, որ տուգանքների վերաբերյալ տեղեկություն դեռևս չեն ստացել։ Սակայն, վարորդների համար սա զգուշացում է՝ խախտումների դեպքում տուգանքները կարող են հետևել։Պարտադիր արտոնագրեր և պետական տուրքեր
Բացի էլեկտրոնային ՀԴՄ համակարգին միանալուց, տաքսի ծառայություն մատուցող վարորդները պարտավոր են ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք՝ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Նոր կանոնակարգերը տարբերակում են կանխիկ և անկանխիկ վճարումները՝ կախված վճարման եղանակից՝ տուրքերի չափը տարբեր է.- Կանխիկ վճարումների դեպքում՝ տուրքը կազմում է փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսը, որը մինչև 2026թ. կհասնի 5 տոկոսի։
- Անկանխիկ վճարումների դեպքում՝ տուրքը կազմում է փոխադրման ընդհանուր արժեքի 1.5 տոկոսը, որը մինչև 2026թ. կբարձրանա 4 տոկոսի։

