ABNews

Օգոստոսին հայտնաբերվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ

Լուրեր | 2024/09/20 06:16

Օգոստոսին հայտնաբերվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ
2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 13․9 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով, կցվում է: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը