ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է ՀՀ սահմանային ելքերի և մուտքերի տարբերությունները։
Իրինա Դավթյանի խոսքով, ներկայումս ՀՀ-ում օրինական բնակության կամ կացության իրավունքի հիման վրա բնակվում է մոտ 40 000 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ ՌԴ քաղաքացիների ներհոսքը նկատելիորեն ավելացել է 2022 թվականից, ինչը կապված է ռուս-ուկրաինական հակամարտության հետ։
Հնդկաստանի քաղաքացիների ներհոսքը շարունակվում է՝ 2023 թվականին տրամադրվել է 29 815 մուտքի վիզա, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում այդ թիվը հասել է 31 924-ի։ Կացության կարգավիճակների տրամադրման թիվը նվազել է, քանի որ ավելացել են օտարերկրացիների կացության կարգավիճակ ստանալու մերժումները։
2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հնդկաստանի քաղաքացիներին տրամադրվել է ընդամենը 858 կացության կարգավիճակ։
ՀՀ քաղաքացիների սահմանահատումների պատկերը ելքերի ուղղությամբ այլ է. 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դուրս է եկել 26 հազար քաղաքացի, մինչդեռ 2024-ի առաջին կիսամյակում այս թիվը կազմել է 23 հազար։
ABNews
Ծագման երկրից Հայաստանը դարձել է միգրանտներ ընդունող երկիր
Լուրեր | 2024/08/20 02:08

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/19 19:19
Հոկտեմբերի 19-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՄիջազգային պահուստները հասել են 6.53 միլիարդ դոլարի (օգոստոս 2026)2026 թ. օգոստոսի դրությամբ ՀՀ պաշտոնական միջազգային պահուստների ընդհանուր ծավալը կազմել է 6,532.1 մլն ԱՄՆ դոլար, ինչն ապահովում է ֆինանսական կայունությունն ու ազգային արժույթի փոխարժեքի ամրությունը:ՍԱՏՄ արձագանքը լատվիական ԶԼՄ-ների հայտարարությանըԼատվիական կողմի պնդումներին, թե հայկական ծագման կանաչ թեյում հայտնաբերվել...

Լուրեր | 2026/10/19 17:36
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները:Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին:Ըստ այդմ՝ իրականացվել են բո...

Լուրեր | 2026/10/19 16:55
Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ
2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը:«Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում իր համաչափ բազալտե սյուներով՝ հիշեցնելով երգեհոնի խողովակներ։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ցա...

Լուրեր | 2026/10/19 16:28
Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. վրիպակ է եղել
Հայաստանյան լրատվամիջոցներում հոկտեմբերի 18-ից տարածվում է տեղեկություն, որ Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը՝ դրանում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման պատճառով։«Հաղորդվում է, որ 8810 համարի խմբաքանակում հայտնաբերվել է տոլֆենպիրադ, որի կիրառումը ԵՄ-ում արգելված է։ Բացի այդ, նշվում էր, որ լյամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցել է առավելագու...

