Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։ ՊԵԿ նախագահն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, անընդունելի է համարել մի շարք արատավոր երևույթներ, մասնավորապես, բնակարանների օտարումների թերհայտարարագրումները, կանխիկ գնումները, ԱԱՀ վերադարձի խարդախության դեպքերը և այլ չարաշահման երևույթները։
Միաժամանակ, Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև կառուցապատման ոլորտում վերջին տարիներին արձանագրված աճի տեմպին՝ նշելով, որ այն տեղի է ունեցել ինչպես տնտեսվարողների ջանքերի, այնպես էլ Կառավարության գործուն աջակցությամբ։ Այս համատեքստում ՊԵԿ նախագահը կարևորել է համատեղ համագործակցությունն ու ջանքերն առաջացած խնդիրների լուծման հարցում։ Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով, կառուցողական առաջարկներով։
Քննարկումները կկրեն շարունակական բնույթ։

