Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է հանրային տրանսպորտի սակագնային նոր համակարգը, որը նախատեսված է սոցիալական տարբեր խմբերի համար։
Նախագիծն ուղղված է հատկապես այն մարդկանց աջակցությանը, ովքեր առավելապես կարիք ունեն։ Ստորև ներկայացված են նոր համակարգով նախատեսված արտոնությունները։
Տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական խմբերի համար նախատեսված արտոնությունները կարևոր քայլ են հասարակության կարիքավոր շերտերի համար սոցիալական հավասարություն ապահովելու ուղղությամբ։
Ովքեր կօգտվեն արտոնություններից
1. Մինչև 7 տարեկան երեխաներ Հանրային տրանսպորտից օգտվելը կլինի անվճար: 2. Դպրոցականներ (8-17 տարեկաններ) Նախատեսվում է 20% զեղչ: Ծնողազուրկ դպրոցականների համար՝ տրանսպորտից օգտվելը կլինի անվճար: 3. Թոշակառուներ (63 տարեկան և ավել) Տրանսպորտի ծառայություններից օգտվելիս կտրամադրվի 30% զեղչ: 4. Ուսանողներ Երևանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները, անկախ հաշվառման վայրից, կօգտվեն 15% զեղչից: Ծնողազուրկ ուսանողների համար՝ տրանսպորտից օգտվելը կլինի անվճար: 5. Հաշմանդամություն ունեցող անձինք (խորը կամ ծանր, 1-ին և 2-րդ խումբ) Կստանան անվճար տրանսպորտային ծառայություններ: 6. Պետական խնամքի տակ գտնվող անձինք Մանկատներում կամ ծերանոցներում բնակվողները, ինչպես նաև նպաստառուները (պետությունից աջակցություն ստացողները), կօգտվեն տրանսպորտից անվճար: 7. Նպաստառուներ (համապատասխան կարգավիճակ ունեցողներ) Կստանան 20% զեղչ: 8. Հերոսներ և շքանշաններ ունեցող անձինք Նախկին ԽՍՀՄ հերոսները, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, ինչպես նաև Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք՝ կօգտվեն անվճար տրանսպորտից։ 9. Բազմազավակ ընտանիքների ծնողներ Կստանան անվճար տրանսպորտային ծառայություններ:Ինչու՞ է կարևոր այս նախագիծը
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ նախագիծը հիմնականում նպատակ ունի մեղմել սոցիալական բեռը այն խմբերի համար, որոնք նոր սակագների պայմաններում առավել կարիքն ունեն։ Այս նոր համակարգը կխթանի ավելի արդարացի և մատչելի տրանսպորտային ծառայություններ մատուցելու քաղաքականությունը։
Տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական խմբերի համար նախատեսված արտոնությունները կարևոր քայլ են հասարակության կարիքավոր շերտերի համար սոցիալական հավասարություն ապահովելու ուղղությամբ։

