ABNews

Խստացված վերահսկողություն մայրաքաղաքի և չորս մարզերի 173 գազալցակայանում

Լուրեր | 2022/11/03 08:24

Խստացված վերահսկողություն մայրաքաղաքի և չորս մարզերի 173 գազալցակայանում
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական գործառույթներ են իրականացրել մայրաքաղաքի 11 վարչական շրջաններում, նաև՝ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում գործող գազալցակայաններում: 5 օրում 173 գազալցակայանում դիտարկվել է 1520 տրանսպորտային միջոց, որից 885-ը՝ մայրաքաղաքում, 635-ը՝ մարզերում։ Հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է 234 վարչական արձանագրություն, որից 119-ը՝ մայրաքաղաքում,115-ը՝ մարզերում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը