Սոցցանցերի հայկական տիրույթում կրկին տարածվում են կեղծ գովազդային հրապարակումներ, որոնք խոստանում են վերադարձնել խարդախների հափշտակած գումարները:
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդները և պարզել, որ դրանք նոր տեսակի ֆինանսական խարդախության փորձեր են:
Մտացածին «կիբերոստիկանություն» և կեղծ խոստումներ
Կեղծ գովազդներում հայտարարվում է, թե իբր «Հայաստանի կիբերոստիկանությունը» պատրաստ է «14 աշխատանքային օրվա ընթացքում» վերադարձնել խաբեբաներից տուժած քաղաքացիների կորցրած գումարները:

Գովազդներում առկա հղումները տանում են «Միջազգային կիբերոստիկանություն» անվանումով
Cyber-eu.space հասցեով կայք, որտեղ պահանջվում է լրացնել անձնական տվյալներ՝ իբրև թե գումարի վերադարձի գործընթացը սկսելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ CivilNetCheck