ABNews

Նոյեմբերյան տոներին Երեւանն ամենապահանջված ուղղությունն է ռուսաստանցիների համար

Լուրեր | 2022/10/27 06:35

Նոյեմբերյան տոներին Երեւանն ամենապահանջված ուղղությունն է ռուսաստանցիների համար
Նոյեմբերյան տոներին ավիատոմսերի ամրագրման կառուցվածքում արտասահմանյան ուղղությունների շարքում ռուսաստանցիների համար ամենապահանջվածն է Երեւանը: Մեր մայրաքաղաքին բաժին է հասել արտերկիր ավիատոմսերի բոլոր ամրագրումների 15,2%-ը։ Այս է վկայում OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության արդյունքը։ Տվյալ ցուցանիշով երկրորդ տեղում Ստամբուլն է, երրորդում՝ Խուջանդը, չորրորդում՝ Աստանան, հինգերորդում՝ Բաքուն։ Փորձագետների տվյալով՝ արտասահմանյան ուղղությունների մասնաբաժինը տարվա ընթացքում աճել է 2,2 անգամ եւ կազմել 25%: Ռուսաստանի տարածքով հիմա թռիչքներ են նախատեսվում 75%-ի դեպքում: Հիշեցնեմ, որ Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում նշվում է Ազգային միասնության օրը, այս տարի այդ օրն ուրբաթ է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը