ABNews

Շրջանառվում է գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը հետաձգելու որոշումը

Լուրեր | 2024/03/11 07:28

Շրջանառվում է գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը հետաձգելու որոշումը
ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը հետաձգելու որոշումը։  Այս մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ «Այս տարի ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործնական կիրառություն չի լինելու։ Այն նախանշված էր, որ պետք է սկսեր գործել 2025 թվականից սկսած, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման հետաձգման որոշումը։ Կարծում եմ, որ դրանք կհետաձգվեն մինչև 2027 թվականը»,-ասաց Վարդանյանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը