2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են
13․12 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է
54.23%-ով՝ կազմելով լրացուցիչ
4.6 մլրդ դոլար։ Աճի դինամիկան վերլուծելիս առավել մեծ ծավալներով ներմուծումները գրանցվել են Ռուսաստանի ուղղությամբ, ինչն էական ազդեցություն է ունեցել Հայաստանի առևտրային հաշվեկշռի վրա։
Առաջին տեղում՝ Ռուսաստան
Ռուսաստանից ներմուծումը հասել է
7.63 մլրդ դոլարի՝ աճելով
228․99%-ով: Ներմուծման
58․16%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, ինչը ցույց է տալիս այդ երկրի գերիշխող դերը Հայաստանի ներմուծման շուկայում։
Երկրորդ տեղում՝ Չինաստան
Չինաստանից ներմուծումը կազմել է
776․1 մլն դոլար՝ աճելով
7․62%-ով։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման
5․91%-ը։ Չինաստանից ներմուծումը կայուն աճում է՝ արտացոլելով այդ երկրի արտադրանքի մեծ պահանջարկը։
Վրաստանի դերակատարությունը
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝
578․9 մլն դոլար ներմուծմամբ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է
17․58%-ով։ Այնուամենայնիվ, Վրաստանի բաժինը ներմուծման մեջ դեռևս կազմում է
4․41%, հատկապես որոշ սննդամթերքների և հումքային ապրանքների համար։
Ներմուծման ծավալների փոփոխությունները՝ ըստ հիմնական գործընկերների
- Իրան՝ 449․6 միլիոն դոլար, +2․35%
- ԱՄԷ՝ 336․2 միլիոն դոլար, -24․22%
- Գերմանիա՝ 317․8 միլիոն դոլար, -26․66%
- ԱՄՆ՝ 281․1 միլիոն դոլար, -59․48%
Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի ներմուծման շուկայի հիմնական դերակատարները փոխվում են կախված տարբեր երկրների միջև առևտրի դինամիկայից։
ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ
ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալները աճել են
212․15%-ով, կազմելով
7.82 մլրդ դոլար, ինչի հիմնական բաժինը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին։ Իսկ Եվրամիությունից ներմուծումը նվազել է
14․78%-ով՝ հասնելով
1․46 մլրդ դոլարի։
Արտադրանքի ծագման երկրներ
- Ռուսաստան՝ 7․48 միլիարդ դոլար՝ +3․4 անգամ։
- Չինաստան՝ 1․17 միլիարդ դոլար՝ -4․2%։
- Գերմանիա՝ 303․4 միլիոն դոլար՝ -29․2%։
Այս ցուցանիշները վկայում են Հայաստանի ներմուծման շուկայի խորքային տնտեսական փոփոխությունները, որոնք հնարավոր է պայմանավորված են ինչպես միջազգային շուկայի տատանումներով, այնպես էլ ներքին պահանջարկի դինամիկայով։
Աղբյուր՝ B24