ABNews

Հայկական բանկերը 2024-2025թթ. կգերազանցեն պատմական ցուցանիշները. Fitch

Լուրեր | 2024/02/13 06:34

Հայկական բանկերը 2024-2025թթ. կգերազանցեն պատմական ցուցանիշները. Fitch
Fitch Ratings-ը կարծիքով, 2024-2025 թթ. Հայաստանի բանկերի վարկային ցուցանիշները կշարունակեն մնալ պատմական միջին ցուցանիշներից բարձր։ «Մասնավորապես, մենք ակնկալում ենք, որ շահութաբերության, կապիտալիզացման եւ իրացվելիության ցուցանիշները կկայունանան միջինից բարձր մակարդակներում՝ 2022 թվականի ուժեղ աճից հետո՝ պայմանավորված Ռուսաստանից ներգաղթով եւ կապիտալի ներհոսքով», - գրում են Fitch-ի վերլուծաբանները: Գործակալությունը նշում է, որ բանկերի վարկավորման ցուցանիշները պահպանվում են Հայաստանի ՀՆԱ-ի ուժեղ աճի, ինքնիշխան վարկային պրոֆիլի բարելավման եւ տեղական արժույթի կայունության շնորհիվ՝ Ռուսաստանից մարդկային եւ ֆինանսական կապիտալի ներհոսքից հետո: Fitch-ը կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6 %։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը