ABNews

EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ

Լուրեր | 2024/11/13 06:48

EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ
Evocabank-ի հաճախորդներն արդեն կարող են սքանավորել Idram QR-ը և կատարել վճարումներ իրենց EvocaTOUCH հավելվածի միջոցով։ Evoca-ն առաջին Բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին: Այսուհետ ավելի քան 22,500 վաճառակետերում տեղադրված Idram QR-ը կարող են սքանավորել և կատարել վճարումներ նաև Evocabank-ի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։ «Evoca-ն առաջին Բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին: Մեր թիմերը միասին կատարել են ծավալուն ծրագրային և տեխնիկական աշխատանքներ, և այսօր համակարգն արդեն պատրաստ է մեկնարկի։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Idram-ը՝ պարզապես սքանավորելով Idram-ի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունը փաստում է, որ Evoca-ն պատրաստ է ցանկացած գործընկերության, որի արդյունքում մեր հաճախորդները կստանան նոր հնարավորություններ, և նրանց կյանքը կդառնա ավելի հարմարավետ, ինչպես նշված է Բանկի առաքելության մեջ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։ Evoca-ի հետ ընդամենը սմարթֆոն ունենալն արդեն բավական է։ Մենք անում ենք ամեն բան, որ դու օգտվես մի շարք բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու, ցանկացած վայրից, ցանկացած ժամի։ Մոռացիր հերթերում երկար սպասելու և ժամանակ կորցնելու մասին։ Քո թվային աշխարհը Evoca-ն արդեն ստեղծել է։ Evoca-ն երբեք բաց չի թողնում այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, նորարարություններին, ինչպես նաև մեր հաճախորդների համար ստեղծում են բանկային ծառայություններից օգտվելու ավելի հարմար պայմաններ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը