ABNews

Հայտնի են այս տարվա դպրոցական ավարտական քննությունների օրերը

Լուրեր | 2025/05/13 04:45

Հայտնի են այս տարվա դպրոցական ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա քննությունների ժամկետները։ Ստորև ներկայացնում ենք քննությունների կազմակերպման և անցկացման ամբողջական ժամանակացույցը՝ ըստ դասարանների։

4-րդ Դասարան

Սովորողների գիտելիքների ստուգում՝ ըստ առարկաների․

  • Մայրենի (գրավոր, թեստ) — 03.06.2025 թ.

  • Մաթեմատիկա (գրավոր, թեստ) — 06.06.2025 թ.

  • Ռուսաց լեզու (բանավոր)՝ Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար — քննաշրջանի ընթացքում

  • Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ Ազգային փոքրամասնությունների համար — քննաշրջանի ընթացքում

9-րդ Դասարան

Ավարտական քննություններ՝

  • Հայոց լեզու (գրավոր, թեստ) — 05.06.2025 թ.

  • Մաթեմատիկա (գրավոր, թեստ) — 12.06.2025 թ.

  • Բնագիտություն (ընտրությամբ՝ Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն՝ գրավոր, թեստ) — 19.06.2025 թ.

  • Տավուշի մարզի համար՝ Հայոց պատմություն և Գրականություն (միասնական էսսե) — 25.06.2025 թ.

Բանավոր քննություններ՝ քննաշրջանի ընթացքում՝
  • Հայոց պատմություն

  • Գրականություն

  • Օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ՝ ըստ սովորողի ընտրության)

  • Ռուս գրականություն՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար

  • Մայրենի լեզու և գրականություն՝ ազգային փոքրամասնությունների համար

  • Ֆիզկուլտուրա (ստուգարք)

12-րդ Դասարան

Պետական ավարտական քննություններ՝

  • Հայոց լեզու և գրականություն (գրավոր) — 09.06.2025 թ.

  • Հայոց պատմություն (գրավոր) — 16.06.2025 թ.

  • Մաթեմատիկա (գրավոր) — 23.06.2025 թ.

Բանավոր կամ ստուգարքային քննություններ՝ քննաշրջանի ընթացքում՝

  • Ռուսաց լեզու՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար

  • Մայրենի լեզու և գրականություն՝ ազգային փոքրամասնությունների դասարանների համար

  • Ֆիզկուլտուրա (ստուգարք)

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը