ABNews

Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին կնվազի

Լուրեր | 2024/07/12 08:34

Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին կնվազի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում հուլիսի 12-ին երեկոյան, 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 12-ին կեսօրից հետո, 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը