ABNews

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը

Լուրեր | 2022/09/27 05:42

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի որոշման համաձայն՝ ֆիզիկական անձանց անձնական գործածման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022 թ հոկտեմբերի 1-ի փոխարեն:Այսինքն շարունակելու է գործել սահմանված 200.000 դրամի և 31 կգ-ի արտոնության շեմը։ Հիշեցնենք, որ այդ շեմի վերաբերյալ որոշումը ընդունվել է ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում: ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերում են բացառապես անձնական գործածման ապրանքներին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը