Ի ՞նչ է սպասվում 18.10.2023-ին
???? Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ
Հոկտեմբերի 18-ին ժամը 11-ին Ազգային ժողովում՝ 214 դահլիճում կկայանա Տնտեսականհարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
???? Առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ
Հոկտեմբերի 18-ին ժամը 12-ին Ազգային ժողովի 414 սրահում տեղի կուենանԱռողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
???? «Առաջնորդումն այսօր» դասընթաց
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18:30-21:30-ին LOFT-ում տեղի կունենա
«Առաջնորդումն այսօր» խորագրով դասընթաց-միջոցառումը։ Դասընթացից գոյացածամբողջ գումարը կփոխանցվի պատերազմից տուժած անձանց հոգեբանականաջակցությանը:
???? Երևանյան թատերական միջազգային փառատոն
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի կունենամամուլի ասուլիս՝ նվիրված Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից փարիզյան Օդեոն - Եվրոպայի թատրոնի «Ուրախության օրեր» ներկայացմանը՝ Երևանյան թատերականմիջազգային փառատոնի շրջանակում։
???? Ղուկաս Չուբարյան 100
Հոկտեմբերի 18-ին Մատենադարանում կբացվի բացառիկ ցուցադրություն նվիրված Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակին։ Կներկայացվի Ղուկաս Չուբարյանի 30 քանդակ: Կցուցադրվեն քանդակներՀայաստանի ազգային պատկերասրահի և Չուբարյան ընտանիքի հավաքածուներից:
???? «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրովցուցադրություն
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հավերժիվավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավորցուցադրությունը, որը կազմակերպվում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստիթանգարանի հետ համատեղ։
???? «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային մրցաշարը
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլիսրահում տեղի կունենա մամուլիս ասուլիս։ Կներկայացվի հոկտեմբերի 21-ին անցկացվելիք«Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։

