ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.8 անգամ կամ 3.8 մլրդ դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են
ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են
661.20%-ով կամ
2.46 մլրդ դոլարով և կազմել 2,84 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 47.35%-ը։
Երկրորդն
Ռուսաստանի Դաշնությունն է՝ 844.1 մլն դոլար,
-21.40% կամ -229.86մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի
14.09%-ը։
Եռյակը եզրափակում է
Չինաստանը՝
588.56 մլն դոլար, +
335.92% կամ +
453.54 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի
9.82%-ը։

Չորրորդ հորիզոնականում
Իրաքն է՝
52.06 մլն դոլար,
-17.45% կամ
-11.0 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.87%-ը։
Վրաստանը հինգերորդն է՝
45.61 մլն դոլար,
-11.44% կամ
-5.89 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.76%-ը։
Վեցերորդ տեղում
Բելգիան է՝
40.26 մլն դոլար, +
106.14% կամ
20.73 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.67%-ը։
Յոթերորդը
Իրանն է՝
34.74 մլն դոլար,
-2.50% կամ -889.2 հազար դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.58%-ը։

Ութերորդ հորիզոնականում
Շվեյցարիան է՝
32.82 մլն դոլար, +
3.79% կամ +
1.2 մլն դոլար։
Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.55%-ը։
Իններորդը
Բելառուսն է՝ 19,31 մլն դոլար, –
8.88% կամ
-2.9մլն դոլար։
Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.50%-ը։
Տասնյակը եզրափակում է
Նիդերլանդները՝
28.61 մլն դոլար,
-75.32% կամ
-87.32 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.48%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում
ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 19.46%-ով և կազմել 913.29 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 19.82%-ով և կազմել 898.14 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների
15.25%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝
14.99%։
Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են -22.27%-ով և կազմել 182.64 մլրդ դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների
3.05%-ը։
