ABNews

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Լուրեր | 2025/07/11 10:35

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
  • Կրակ վառել
  • Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
  • Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը