ABNews

5 միլիարդ դրամ պետական ֆինանսավորում՝ ՏՏ ընկերություններին

Լուրեր | 2024/05/10 06:59

5 միլիարդ դրամ պետական ֆինանսավորում՝ ՏՏ ընկերություններին
ՀՀ կառավարությունը վերաբաշխման միջոցով գումար կհատկացնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այն կուղղվի ՏՏ ոլորտի առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը: Այս մասին հայտարարվել է մայիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում։ Ըստ նախնական հաշվարկների՝ ընթացիկ տարում նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն 55 կազմակերպության` 5 մլրդ դրամի չափով, իսկ 2025-ին՝ 2 մլրդ դրամի չափով: Մինչ այժմ պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7 857 245 293 դրամ, որից 2023 թ. 46 կազմակերպության՝ 5 283 234 974 դրամ։ Նշվում է, որ արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը