ABNews

Թրամփը հիասթափված է․ ՌԴ-ի կողմից չկա ճկունություն ուկրաինական կարգավորման հարցում

Լուրեր | 2025/07/10 09:10

Թրամփը հիասթափված է․ ՌԴ-ի  կողմից չկա ճկունություն ուկրաինական կարգավորման հարցում
Մալայզիայի մայրաքաղաքում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումն անվանել է կարևոր՝ ընդգծելով, որ նախագահ Թրամփը հիասթափված է, քանի որ Ռուսաստանը ցուցաբերում է նվազագույն ճկունություն Ուկրաինայի հակամարտության լուծման հարցում։ Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Ուկրաինայի խնդրի լուծման հստակ և շուտափույթ ճանապարհային քարտեզ։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում ակտիվ քննարկումներ են ընթանում Սենատի հետ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի շուրջ։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ առաջընթացը դժվարությամբ է ընթանում և գործընթացը դանդաղ է զարգանում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը